Բաժիններ՝

Սիրիայի ճակատագիրը գտնվում է Պուտինի ձեռքում. Spiegel

Եվրոպացի քաղաքական գործիչները խոսում են սիրիական հակամարտության հարցում միջամտելու անհրաժեշտության մասին` միգրացիոն ճգնաժամի լուծման նպատակով, սակայն բանը գործի չի հասնում, գրում է գերմանական Spiegel պարբերականը:

«ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմավարությունը այնպիսին է, կարծես նրանք պարզապես հույս ունեն, որ իրավիճակը ավելի շատ կվատանա»,- ասվում է հոդվածում:

Պարբերականը գրում է, որ Արևմուտքը գուցե հույս ունի, որ հարևան Լիբանանը, Հորդանանն ու Թուրքիան հոգ կտանեն փախստականների մասին:

Spiegel-ն առանձնացնում է Սիրիայում ճգնաժամի լուծման 2 հնարավոր տարբերակ: Դրանցից մեկի համաձայն` առաջարկվում է Ռուսաստանին տալ գործողությունների լիակատար ազատություն, սակայն այդ դեպքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կպահպանի իր պաշտոնը, ինչին արևմտյան առաջնորդները կտրականապես դեմ են:

Երկրորդ տարբերակը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումն է, Տարտուսում ռազմածովային բազայի և Լաթաքիայի օդանավակայանի պահպանումը, ինչի դիմաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհամաձայնի Ասադի հեռացմանը, ինչի հետ, իր հերթին, համաձայն չէ Ռուսաստանը:

Ելնելով դրանից` պարբերականը եզրակացություն է անում, որ Սիրիայի հակամարտության լուծում առանց Պուտինի գոյություն չունի:

«Այն, որ Արևմուտքը հրաժարվում է ակտիվորեն մասնակցել ճգնաժամի լուծմանը, խոսում է այն մասին, որ Կրեմլը վերահսկում է իրավիճակը, ընդ որում, այդ շարունակվող պատերազմը ավելի ուժեղ է հարվածում ոչ թե Ռուսաստանին, այլ Եվրոպային, որտեղ չեն դադարում գնալ ներգաղթյալները»,- եզրակացում է պարբերականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս