Էրդողանը բացատրել է, թե ինչու է գրել Պուտինին

Ռուս-թուրքական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար, որտեղ այդ երկու երկրները վճռորոշ դեր ունեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը:

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև տեղի էր ունեցել ինքնաթիռի հետ կապված անցանկալի դեպքը, և դրա բացասական հետևանքները շարունակվում էին մոտ 8 ամիս: Այնուհետ մենք նամակ գրեցինք, առաջարկեցինք դադարեցնել այդ գործընթացը, քանի որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար: Այդ պատճառով տարածաշրջանի վճռորոշ երկու պետությունների միջև խզումը, նրանց հեռացումը ճիշտ չէ: Խնդիրն անհրաժեշտ է լուծել:

Բացի այդ` մենք մեր ափոսոսանքն ենք հայտնել` կապված տեղի ունեցածի հետ և ստացել ենք դրական պատասխան»,- հայտարարել է Էրդողանը TRT-ին տված հարցազրույցում:

Հիշեցնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին կայանալիք հանդիպումը` Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը չպետք է հիմնվի «Թող մեկին և պահիր մյուսին» սկզբունքի վրա:

Տեսանյութեր

Լրահոս