
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ համատեղ առաջարկում է «Ընտանիք» նոր ապահովագրական ծրագիրը

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում Դուք կարող եք ձևակերպել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության դժբախտ պատահարներից ապահովագրության «Ընտանիք» պայմանագիրը:
«Ընտանիք» ապահովագրական ծրագիրը հնարավորություն է ընձեռում ապահովագրել դժբախտ պատահարներից ոչ միայն Ձեզ, այլև Ձեր ընտանիքի 3-70 տարեկան (ներառյալ) անդամներին, որոնք վարում են ձեզ հետ համատեղ տնտեսություն: Ապահովագրությունը ձևակերպելու համար հաճախորդը ներկայացնում է միայն իր անձը հաստատող փաստաթուղթը, և անհրաժեշտություն չկա ներկայացնելու հավելյալ տեղեկություններ և/կամ փաստաթղթեր ընտանիքի անդամների վերաբերյալ:
«Ընտանիք» ապահովագրական պայմանագրի համաձայն փոխհատուցման ենթակա են դժբախտ պատահարի հետևանքով ստացված մարմնական վնասվածքները, 1-3-րդ խմբերի հաշմանդամությունը և այլն: Ապահովագրության պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով և գործում է ՀՀ տարածքում:
Ապահովագրական պայմանագրի կնքման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից մեկում, www.vtb.am կայքում կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով: