Ուկրաինան ցանկանում է ադրբեջանական նավթի փոխադրման պայմանագիր ստորագրել
Ուկրաինան մինչև տարեվերջ պլանավորում է Ադրբեջանից և Ղազախստանից Եվրոպա մինչև 2 միլիոն տոննա նավթի փոխադրման պայմանագիր ստորագրել:
Ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, այդ մասին տեղեկությունը տարածել է «Ուկրտրանսնեֆտ» ԲԲԸ-ն, որը Ուկրաինայի գլխավոր նավթամուղների համակարգերի օպերատորն է:
«Ուկրտրանսնեֆտը» Ուկրաինայի կառավարությանն ուղղված նամակում խնդրել է դյուրացնել ադրբեջանական և ղազախական նավթի տեղափոխման սահմանափակումները Օդեսա-Բրոդի նավաթամուղով:
Ներկայում այդ խողովակատարով փոխադրվում է ռուսական Urals ապրանքանիշի նավթը: