Բաժիններ՝

SOCAR Turkey-ի ղեկավարները հրաժարական են ներկայացրել

SOCAR Turkey Energy-ի մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ են հրաժարական ներկայացրել: Թուրքական ԶԼՄ-ները դա բացատրում են երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետ, գրում է haqqin.az-ը:

Հրաժարական ներկայացրած պաշտոնյաների թվում է SOCAR Turkey-ի հասարակայնության հետ կապերի տնօրենը, կադրերի բաժնի տնօրենը, SOCAR Turkey-ի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի տնօրենը և այլք:

Միաժամանակ, SOCAR Turkey-ից հայտնում են, որ ընկերության կադրային բարեփոխումները կապ չունեն Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսված կալանավորումների և աշխատանքից ազատումների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս