ՄՕԿ-ը չզրկեց Ռուսաստանի հավաքականին Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքից
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն չզրկեց Ռուսաստանի օլիմպիական հավաքականին Ռիո-2016-ի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Սակայն մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին իրավունք է վերապահվել որակազրկել առանձին մարզիկների կամ թիմերի, որոնց դեմ կհավաքվեն դոպինգի օգտագործման և քողարկման համապատասխան ապացույցներ, գրում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ռուսաստանի թեթև աթլետների կոլեկտիվ հայցը չի ընդունվել CAS-ի կողմից, որի պատճառով վերջիններս չեն կարող մասնակցել Ռիո-2016-ին:
Իսկ Ռուսաստանի հավաքականի մնացած անդամները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին՝ մասնակցության հայտերի դրական պատասխանների դեպքում:
Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը