Յոդով երիտասարդացնող քսուք
                                    just-lady կայքն առաջարկում է երիտասարդացնող քսուք, որը կվերացնի մաշկի թեփոտվածությունն ու կձգի այն: Բացի այդ, այս քսուքը սպիտակեցնում է մաշկը, պեպենների ու խալերի գույնը:
Բաղադրություն
- 1 ճ/գ մեղր
 - 1 թ/գ վազելին
 - 1-2 կաթիլ յոդ
 - 1 ճ/գ գերչակի յուղ
 
Ապակե տարայի մեջ կաթեցրեք 1-2 կաթիլ յոդ: Ապա ավելացրեք մեղրը, վազելինն ու գերչակի յուղը, ամբողջը լավ խառնեք:
Այս քսուքը կարող եք պահել՝ որտեղ ցանկանաք, կարևորը՝ մեկ ամսից ոչ ավելի:
Երիտասարդացնող քսուքը պետք է քսել նախապես մաքրված դեմքին, իսկ քսելուց առաջ պարտադիր խառնել:
Քսուքը դեմքին թողեք մնա 15րոպեից 2ժամ՝ ըստ ցանկության:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    