Էթիկայի 15 կանոնների խախտում, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել
Adme.ru կայքը գրում է, որ էթիկայի կանոնները բավական պարզ են և հայտնի: Սակայն կարելի է հիշել դրանցից մի քանիսը, որոնք մենք հաճախ առօրյայում մոռանում ենք:
1. Անձրևից հետո անձրևանոցը պետք է չորացնել ոչ թե բաց, այլ փակ վիճակում՝ դրա համար նախատեսված վայրում:
2. Տղամարդը երբեք չպետք է տանի կնոջ պայուսակը: Կինն ինքն է կրում պայուսակը:
3. Տան համար հագուստ ընտրելիս կանգ ենք առնում ոչ թե գիշերազգեստի, այլ որևէ հարմար հագուստի վրա:
4. Շինություն մտնելիս գլխարկը հանելը պարտադիր է:
5. Հասարակական վայրերում կարելի է կարգի բերել միայն վարսերը: Դիմահարդարումը կարգի բերել միայն զուգարանում:
6. Երբ տաբատ եք կրում, միշտ պետք է նստել ոտքերը միացված վիճակում:
7. Երբ սրճարան են հրավիրում՝ հաշիվը փակում են ոչ թե հավասար կիսելով, այլ հյուրասիրում է հրավիրողը:
8. Սրճարանում պայուսակը դնում ենք ոչ թե աթոռի կամ ծնկների վրա, այլ աթոռի հետևի հատվածում:
9. Երբ դիետա պահելու ընթացքում հյուր եք գնում որևէ մեկին, պետք է ոչ թե հրաժարվել ուտելիքից, այլ մի փոքր վերցնել և թողնել ափսեի մեջ:
10. Հանդիպման ընթացքում հեռախոսով խոսում ենք միայն այն դեպքում, երբ զանգը կարևոր է:
11. Հասարակական վայրերում խոսում ենք ոչ թե բարձր ու աղմկելով, այլ հանգիստ, առանց ձայն բարձրացնելու:
12. Ընթրիքն ավարտելուց հետո դանակն ու պատառաքաղը ոչ թե խաչված ենք դնում, այլ զուգահեռ:
13. Խանութի տոպրակը որպես պայուսակ օգտագործում ենք միայն գնումներից հետո և ոչ թե՝ առօրյա կյանքում:
14. Անծանոթ դեռահասին դիմում ենք ոչ թե «դու»-ով, այլ «դուք»-ով:
15. Երեխայի սենյակ մտնելիս պարտադիր պետք է թակել դուռը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը