Յոգուրտի դիմակ՝ մաշկի խնամքի համար
Շատերին թվում է, թե գեղեցիկ և խնամված մաշկ ունենալն անհասանելի երազանք է: Եթե ձեզ անհանգստացնում է ձեռքերի մաշկի վիճակը, հատկապես՝ պիգմենտային խալերն ու մաշկի մուգ գույնը, ապա ձեզ ենք առաջարկում բնական բաղադրատոմս, որը կօգնի լուծել այս խնդիրը:
Vajnoe կայքը խորհուրդ է տալիս թանկարժեք միջոցների փոխարեն՝ օգտվել տնական «թաղանթ» դիմակից:
Դիմակը կարելի է օգտագործել բոլոր պրոբլեմատիկ հատվածներին, ներառյալ՝ ձեռքերն ու ոտքերը: Ժամանակի ընթացքում կնկատեք, որ մաշկի գույնը բացվել է, իսկ պիգմենտային հետքերն անհետացել են:
Բաղադրություն
- 1 ճ/գ մեղր
- 1 ճ/գ առանց հավելումների յոգուրտ
- 1 թ/գ կիտրոնի հյութ
Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Դիմակը քսեք պրոբլեմատիկ հատվածներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը