Հռոմի Պապին նվիրաբերված Մայքլ Արամի «Նոյան Տապան» մանրաքանդակը կտեղադրվի Վատիկանում
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին նվիրաբերված Նոյան Տապանի մանրակերտ քանդակի հեղինակը հանրահայտ ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամն է:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ընթացքում Նոյան Տապանի մանրակերտը Հռոմի Պապին է նվիրաբերվել հայ ժողովրդի անունից, որը կտեղադրվի Վատիկանում:
«Ինձ համար մեծ պատիվ էր Ֆրանցիսկոս Պապի համար ստեղծել Նոյան Տապանի քանդակը»,- ֆեյբուքյան իր էջում գրել է Մայքլ Արամը:
Միաժամանակ նա գրել է, որ Նոյան Տապանը ստեղծելիս՝ նա պատկերացնում էր փախստական երեխաներին, որոնք իրենք հայրենիքից բերած հող ու ջրով պիտի մոտենան Պապին ու Նոյան Տապանին… «Մտածում էի, որ քանդակը կարող է, ինչ-որ առումով, նրանց փրկության, նոր երկրում նոր կյանք ստեղծելու խորհրդանիշը լինել»,- գրում է Մայքլ Արամը: