Ռուսական դպրոցներ կուղարկվեն ձյուդոյի մասին Պուտինի հեղինակած 7 մլն դասագրքեր
Ռուսական դպրոցներ կուղարկվեն «Ձյուդոյի արվեստը. խաղից մինչև մասնագիտություն» վերնագրված շուրջ 7 մլն դասագիրք, որի հեղինակները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ընկերը` բիզնեսմեն, ՌԴ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Արկադի Ռոտենբերգն են: Ինչպես գրում է Tass-ը, գրքերը տարածվելու են տարրական դասարանի աշակերտների շարքում: Ուղեցույցի հեղինակներն են նաև ձյուդոյի վարպետներ Դմիտրի Չեռնիխն ու Անդրեյ Լևիցկին: «Լուսավորում» հրատարակչության ղեկավար Վլադիմիր
Ուզունը նշել է, որ գրքի հրատարակումն ուղղված է առողջ ռուս սերունդ դաստիարակելուն:
Վլադիմիր Պուտինն արևմտյան մարտարվեստներով զբաղվում է 11 տարեկանից, ձյուդոյի և սամբոյի վարպետ է: