Պենտագոնը չեղյալ է հայտարարել տրանսգենդերների զինվորական ծառայության արգելքը
Պենտագոնը չեղյալ է հայտարարել տրանսգենդերների զինվորական ծառայության նկատմամբ սահմանված արգելքը: Ինչպես գրում է Gazeta.ru-ն, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը` նշելով, որ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերն այս որոշումը հաստատել է հատուկ հայտարարությամբ:
Նրա խոսքով` սահմանափակման չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում անհապաղ, ինչը տրանսգենդերներին հնարավորություն է տալիս ծառայելու, և նրանց չեն կարող ազատել միայն սեռական կողմնորոշման համար: