Բաժիններ՝

Ղարաբաղի հակամարտությունը խանգարում է Հայաստանի տնտեսական զարգացմանը. Պետդեպ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թույլ չի տալիս Հայաստանին օգտվել իր կարևոր աշխարհագրական դիրքից, երեկ հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Այդ հարցի լուծումը պարունակում է Հայաստանի տնտեսության աճի համար մեծ պոտենցիալ: ԱՄՆ-ը, իր հերթին, անում է հնարավոր ամեն ինչ ղարաբաղյան հարցի լուծման համար»,- «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բրինքը, ով երեկ այցելել է Երևան:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ամբողջությամբ նպաստում է Հայաստանի տնտեսական և տարածաշրջանային զարգացմանը:

«Հայաստանը կարևոր տեղ ունի տարածաշրջանում, դա Արևելքի և Արևմուտքի խաչմերուկն է, այնպես որ Հայաստանը կարող է դառնալ առևտրի, մարդկանց, ծառայությունների խաչմերուկ, ինչը շատ կարևոր է»,- ասել է Բրինքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս