«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Ռուբեն Հակոբյանն է

Չնայած սովորաբար տարվա այս սեզոնը համարվում է քաղաքական արձակուրդի ժամանակահատված, այս տարի այդ ավանդույթը խախտվել է: Ակտիվ գործընթացներ են ծավալվում ինչպես՝ ներքաղաքական կյանքում, այնպես էլ՝ արտաքին քաղաքական ասպարեզում: Եվ եթե նախկինում նախընտրական զարգացումների ժամանակ սովորաբար արտաքին գործընթացները երկրորդական պլան էին մղվում, ապա այս անգամ կարծես հակառակն է՝ արտաքին քաղաքական դինամիկ գործընթացները ստվերել են առաջիկա ընտրությունները: Ինչպե՞ս է այս պայմաններում ընտրություններին պատրաստվում ընդդիմությունը, կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ է արդյոք, որո՞նք կլինեն առաջիկա մեկ տարվա՝ խորհրդարանական ընտրություններին ուղեկցող հիմնական օրակարգային հարցերը: Այս հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցն Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս