«Սա կոնսենսուս չէ Ընտրական օրենսգրքի շուրջ». Լևոն Զուրաբյան

«Այս փոփոխություններն իրականացվում են հիմնված քաղաքական համաձայնության վրա, որը ձեռք է բերվել «4+4+4» բանակցությունների արդյուքնում»,-այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով քննարկվող՝ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի մասին:

Նա հայտարարեց, որ հակառակ ոմանց պնդումների՝ «սա կոնսենսուս չէ Ընտրական օրենսգրքի շուրջ».

«Սա ընդամենը համաձայնություն է որոշ դրույթների իրականացման վերաբերյալ: Ինչ վերաբերում է այն գործընթացին, որ այսօր սկսում ենք, եթե ՀԱԿ-ը գտնի, որ ներկայացված օրենսդրական նախագիծը համապատասխանում է ձեռք բերված համաձայնության տեքստին, մենք կողմ կքվեարկենք, բայց մենք դեռ նման որոշում չունենք: Ցավոք սրտի, Դավիթ Հարությունյանի բազմազբաղ լինելու պատճառով չհաջողվեց նրա հետ քննարկել այդ համապատասխանության հարցերը, այս պրոցեսն ավարտված չէ, ես առաջարկում եմ՝ առաջին եղած հնարավորության դեպքում շարունակենք այդ աշխատանքը»: Նա հարց տվեց Դ. Հարությունյանին, թե ե՞րբ կարող են քննարկել այդ հարցերը: Ի պատասխան՝ Դ. Հարությունյանն ասաց, որ անմիջապես իր՝ ամբիոնից իջնելուց հետո էլ կարող են քննարկել: Նաև ավելացրեց, որ պատրաստ է հանդիպումների ու քննարկումների, սակայն, եթե մինչ քվեարկությունը ժամանակ չլինի քննարկումների համար, ապա ՀԱԿ-ն ազատ է քվեարկել այնպես, ինչպես ցանկանում է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս