«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները՝ զոհված զինծառայողների ընտանիքներին

«Գազպրոմ Արմենիա» Ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձերից կամավոր մասնահանումեր են կատարել, որի արդյունքում հավաքված գումարը հատկացվել է 2016թ. ապրիլի 2-5-ը մարտական գործողությունների ժամանակ և դրանից հետո հրադադարի խախտման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին: Շարքային, սպայական կազմի, պայմանագրային և զորային ռեսուրսի զոհված զինծառայողների բոլոր ընտանիքներին որպես դրամական աջակցություն տրամադրվել է 1 միլիոն դրամ:

Իսկ ապրիլի 2-ի մարտական գործողությունների ժամանակ զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքի համար Գյումրի քաղաքում ձեռք է բերվել երեք սենյականոց բնակարան:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս