Տեղի է ունեցել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հրաժեշտի արարողությունը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով Հայաստան ժամանած Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսն ավարտելով եռօրյա այցը՝ մեկնել է Երևանից:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: