Մոգերինին ԵՄ-ի նոր ռազմավարություն է առաջարկում
Հունիսի 28-29-ը կայանալիք հանրաքվեի նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին միության անդամ երկրներին է ուղարկել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գլոբալ ռազմավարության հայտարարությունը:
«Նպատակը, անգամ մեր միության գոյությունը կասկածի տակ է առնվում: Այդուհանդերձ, մեր քաղաքացիներն ու աշխարհը կարիք ունեն ուժեղ Եվրամիության, քան երբևէ: Դժվարին ժամանակներին ուժեղ է համարվում այն միությունը, որը մտածում է ռազմավարորեն, կիսում է ընդհանուր տեսլականն ու գործում միասին»,- հայտարարել է Մոգերինին:
Մոգերինին կարծում է, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել, թե ինչպես է գործում միությունը, ու ԵՄ-ում լավ հասկանում են, թե ինչ է դրա համար հարկավոր անել:
«Հիմա անորոշության ժամանակը չէ: Մեր միությունը ռազմավարության կարիք ունի»,- ընդգծել է Մոգերինին:
Նա ԵՄ նոր ռազմավարությունը կներկայացնի Բրյուսելում՝ հունիսի 28-29-ը, տեղեկացնում է korrespondent.net-ը: