Բաժիններ՝

Վերակառուցումից հետո տեղի է ունեցել Պանամայի ջրանցքի բացման հանդիսավոր արարողությունը

Այսօր տեղի է ունենում Պանամայի ջրանցքի բացման հանդիսավոր արարողությունը՝ ի պատիվ Պանամայի ջրանցքի վերակառուցման աշխատանքների ավարտի: Այս մասին հաղորդում է Prensa Latina գործակալությունը:

Տեղեկությունների համաձայն՝ հիմնական իրադարձությունները տեղի կունենան Ագուա-Կլարայում՝ ջրանցքի Ատլանտյան կողմում և Կոկոլիում՝ Խաղաղ օվկիանոսից ոչ հեռու:
Միջոցառմանը հասարակական կարգի ապահովման նպատակով ներգրավվել է ավելի քան 10 հազար զինծառայող:

Հայտարարվել է ջրանցքի երկարությամբ թռիչքների, այդ թվում՝ լուսանկարելու կամ տեսագրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի օգտագործման արգելքի մասին:
Չինական Cosco Shipping Panama բեռնափոխադրող ընկերության նավը պետք է առաջինը անցնի նորացված արհեստական ջրային ճանապարհով:

Պանամայի ջրանցքը պաշտոնապես շահագործման է հանձնվել 1920 թվականին, մինչև 1999թ. դեկտեմբերի 31-ը եղել է ԱՄՆ-ի վերահսկողության ներքո:
Այն Պանամայի իրավասությանն է անցել 2000 թվականից: 2_640x421 3_640x420 1838585_640x421

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս