Բաժիններ՝

«Հռոմի Պապը շատերի համար կբացահայտի Հայաստանի և հայերի կարևորությունը». Ֆեդերիկո Լոմբարդի

Հռոմի Պապ նորին Սրբություն Ֆրանցիսկոսը և իր պատվիրակության անդամները Հայաստան կատարած այցի առաջին օրը համտեսել են հայկական ծիրանն ու լավաշը ու շատ են հավանել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հռոմի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:

Նա նշեց, որ Հռոմի պապը բոլոր վայրերից փորձում է Արարատը տեսնել, քանի որ այն համամարդկային խորհրդանիշ է՝ «խաղաղության ծիածան» է: Ըստ Ֆեդերիկո Լոմբարդիի՝ Հռոմի Պապը շատերի համար կբացահայտի Հայաստանի և հայերի կարևորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս