Բաժիններ՝

ԱՄՆ-ը Բրիտանիայի հանրաքվեի այլ արդյունք կնախընտրեր. արձագանքներ՝ ԱՄՆ-ից

ԱՄՆ իշխանությունները կնախընտրեին, որ Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցության հանրաքվեի այլ արդյունքներ լինեին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

«Պետք է ասեմ, որ մենք այլ արդյունք էինք սպասում: Այդուհանդերձ, ԱՄՆ-ը վաղուց Միացյալ Թագավորության հետ բարեկամական կապեր է պահպանում, և այդ յուրահատուկ մոտեցումը կպահպանվի»,- ասել է Բայդենը:

Նա նաև ասել է, թե Վաշինգտոնը հարգանքով է վերաբերվում բրիտանացիների ընտրությանը:

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բրիտանացիներն ամրագրել են իրենց անկախությունը ԵՄ-ից ու նշել է, որ զուգահեռներ է տեսնում Brexit-ի և իր քարոզարշավի միջև:

«Ես իրական զուգահեռ եմ տեսնում: Մարդիկ ցանկանում են իրենց վերադարձնել իրենց երկիրը, նրանք անկախություն են ցանկանում»,- հայտարարել է Թրամփը, որը այցով գտնվում է Շոտլանդիայում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, սակայն ավելի վաղ արտահայտվել էր ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցության պահպանման օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս