Լավրովը պատասխանել է հայտարարություններին, թե Brexit-ի արդյունքները կուրախացնեն ՌԴ-ին
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի ներքին գործն է համարել Եվրամիության անդամակցության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները, հայտնում է RIA Novosti-ն:
Խնդրանքին՝ մեկնաբանել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, թե հանրաքվեի արդյունքը ուրախացնելու է ռուսական իշխանություններին, Լավրովը նշել է, որ ինքը «չի ստացել բժշկական կրթություն»:
«Այդ պատճառով էլ բժշկական դեպքերը չեմ մեկնաբանում»,- խոսքը եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: