Ինչու էր Սերժ Սարգսյանն Արցախ մեկնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Սերժ Սարգսյանի այցի ժամանակ ի՞նչ հարցեր են քննարկվել, Սանկտ Պետերբուրգի բանակցություններին անդրադարձ եղե՞լ է, թե՞ ոչ: Ըստ Բաբայանի. «Սերժ Սարգսյանի այցը հիմնականում վերաբերում էր բանակաշինության ոլորտին եւ երկու հայկական պետությունների համագործակցությանը: Երկու նախագահները եղել են սահմանագծի մի շարք հատվածներում, ծանոթացել են զինվորների առօրյային, այնուհետեւ եղել է աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակից բարձրագույն հրամկազմի հետ»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: