Երևանից ժամանած բժիշկները հունիսի 25-ին Ստեփանակերտում հիվանդների ընդունելություն կկազմակերպեն

Հանրապետական բժշկական կենտրոնում հունիսի 25-ին ժամը 10:00-ից կիրականացվի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, գերատեսչության հատուկ հրավերով Ստեփանակերտ կգան Հայաստանի Հանրապետության գլխավոր էնդոկրինոլոգ, «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար` Էդուարդ Թորոմանյանը, Երևանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլնիկայի ղեկավար, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ` Համայակ Սիսակյանը, ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական հիվանդանոցի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար` Արմեն Փիրուզյանը, ՀՀ գլխավոր անոթային վիրաբույժ, Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն` Տիգրան Սուլթանյանը:

Աղբյուր հաղորդմամբ` լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ կամ զանգահարել (047)94-49-62 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930