Անհապաղ դադարեցնել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը. հայտարարություն
2016 թ. հունիսի 20-ին ձերբակալվեց «Նոր Հայաստան» ընդդիմադիր քաղաքական շարժման ղեկավարներից Ժիրայր Սէֆիլյանը։
Նույն օրը ՀՀ Քննչական կոմիտեն, իր տարածած հաղորդագրությամբ հայտնելով Ժ. Սէֆիլյանի ձերբակալության մասին, որպես հիմնավորում ներկայացրեց մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու կասկածանքը, որը նպատակ ուներ իբր թե զավթել որոշ շենք-շինություններ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։
ՀՀ Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, թե դեռևս 2016թ․ մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ինչ-որ ավտոմեքենայից հայտնաբերել են «Ժիրայր Սէֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը»։
Կարևոր է նշել, որ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից հիշատակված ճանապարհատրանսպորտային պատահարի և ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել։
Ժ․Սէֆիլյանի բնակարանում իրավապահ մարմինների կողմից խուզարկություն կատարելու ընթացքում Ժիրայր Սէֆիլյանի կնոջ կողմից հրավիրված փաստաբան Տիգրան Հայրապետյանին, որը հանդիսանում է նաև Ժ. Սէֆիլյանի պաշտպանը, ոստիկանության աշխատակիցներն ապօրինաբար արգելել են մուտք գործել բնակարան և սահմանափակել են իրավական օգնություն ստանալու՝ Սէֆիլյանների իրավունքը:
Հաշվի առնելով արդեն ավելի քան մեկ տարի՝ 2015 թվականի փետրվարի 18-ից, «Հիմնադիր խորհրդարանի»-ի անդամների դեմ շարունակվող քրեական հետապնդումն ու ճնշումները, ինչպես նաև նրանց նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից բռնության ու խոչընդոտումների չբացահայտված դեպքերը՝ ակնհայտ է ծրագրավորված և համակարգված ապօրինությունների կիրառումը Ժ․Սէֆիլյանի և նրա համախոհների նկատմամբ: Ակներև է, որ իրականացվում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է իշխանության դեմ առավել քննադատական և խիստ դիրքորոշում ունեցող գործիչների նկատմամբ։
Հայաստանի Հանրապետությունը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, հանձինս գործող իշխանությունների, շարունակում է խախտել խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը և շարունակում է քաղաքական հետապնդումը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ քաղաքական այլախոհների նկատմամբ։
Սույն հայտարարությամբ դատապարտելով Ժ․Սէֆիլյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը և ապօրինի ազատազրկումը՝ ճանաչում ենք որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժ. Սէֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ և պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ժ․Սէֆիլյանի նկատմամբ քաղաքակակն դրդապատճառներով քրեական հետապնդումը։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հայտարարությունը բաց է միանալու համար:
Հայտարարությանը միացել են՝
«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ
«Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ
Լիլիթ Հովհաննիսյան
«Սոսե» Կանանց Հիմնահարցեր ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպություն
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Համայնքի Զարկերակ ԵՀԿ
«Խաղաղության երկխոսություն»
ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ
Արմավիրի զարգացման կենտրոն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Արաքս Կենտրոն ԲՀԿ
«ԵՀԱԿ» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Հասարակություն առանց բռնության ՀԿ
«Հոգևոր Հայաստան» ՀԿ
Քաղաքացիական Ֆորում ՀԿ
Լրագրողներ Հանուն Մարդու իրավցունքների ՀԿ
Բիոսոֆիա ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ընտանիք և համայնք ՀԿ
«Երրորդ բնություն» ՀԿ
«Ունիսոն» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ
Կաղնի ՀԿ
«Տրտու» մշակութային ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ