Բաժիններ՝

Բեռնափոխադրող գնացքը հարվածել է կնոջ

Հունիսի 22-ին, ժամը 07.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի պահեստների մոտ գնացքի տակ մարդ է ընկել, այնուհետև նույն օրը, ժամը 08.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի սալջարդ՝ հարցականով, կրծքավանդակի և կոնքի սալջարդ, աջ ծնկան հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1937 թ. ծնված Գեղեցիկ Մ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.20-ի սահմաններում, Գեղեցիկ Մ.-ին հարվածել է 1953 թ. ծնված Իշխան Ա.-ի վարած «Զոդ-Արարատ-Զոդ» երթուղու բեռնափոխադրող գնացքը:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս