Բաժիններ՝

Ի՞նչ նշանակություն ունեն այտերի փոսիկները

Որոշ մարդկանց մոտ, ծիծաղելիս՝ դեմքին ի հայտ են գալիս փոսիկներ: Այս փոսիկներն էլ ավելի են գեղեցկացնում կանանց: Դրանք կարող են խելքահան անել հակառակ սեռի ներկայացուցիչներին: Ոչ ոք չի կարող անտարբեր մնալ այս փոսիկների հանդեպ: Այդ իսկ պատճառով շատերն ուղղակի երազում են փոսիկներ ունենալու մասին:

Քչերը գիտեն, սակայն, որ աշխարհի բնակչության միայն 20% է, որ փոսիկներ ունի: Մյուս 80%-ին մնում է միայն հիանալ մյուսների գեղեցկությամբ:

Գիտնականներն ուսումնասիրել են այս փոսիկներն ու հանգել են այն եզրակացության, որ այտերի փոսիկները համարվում են արատ, իսկ ավելի կոնկրետ՝ մկանային դեֆորմացիայի գենետիկ արդյունք: Ցավոք սրտի, փոսիկներ ձեռք բերելու միակ ձևը դրանցով ծնվելն է:

Ավանդույթի համաձայն՝ նման փոսիկներ ունեցողներն ամբողջ կյանքում երջանիկ են լինում: Բացի այդ, փոսիկներ ունեցողներն իրենց տեսակով անկախ են, շփվող և շուտ հարմարվող:

Կարդացեք նաև

Այս երևույթը գենետիկ արատ է, որը մեզ շնորհում է բնությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս