Չինաստանում 150 յոգեր ասանաներ են կատարել Stone Forest Gorge ապակե հարթակի վրա
Պեկինում յոգայի շուրջ 150 երկրպագուներ զանգվածային պարապմունք են կազմակերպել բարձրաբերձ ապակե հարթակի վրա, որը գտնվում է 396 մետր խորությամբ քարե կիրճի վրա: Կատարելով ասանաներ՝ նրանք նշել են Յոգայի միջազգային օրը, հաղորդում է Daily Mail-ը:
Jingdong Stone Forest Gorge հարթակը բացվել է 2016 թվականի մայիսին: Նշվում է, որ դա ամենամեծ թափանցիկ դիտահարթակն է աշխարհում. դրա մակերեսը կազմում Է շուրջ 32 քառակուսի մետր:
2014 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Համապատասխան բանաձեւը ներկայացրել է Հնդկաստանը, որը միաձայն պաշտպանություն է ստացել: