«Գազպրոմբանկն» Ադրբեջանում 5 մլրդ դոլար կներդնի. SOCAR-ի նախագահ
Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմբանկ»-ը Ադրբեջանում գազավերամշակման նախագծի ֆինանսավորման մեջ կմասնակցի 5 մլրդ դոլար ներդրումային չափաբաժնով:
Այս մասին ըստ ՏԱՍՍ-ի՝ Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:
Նշվում է, որ մասնավորապես, համաժողովի շրջանակում այդ նախագծի իրականացման համար SOCAR-ի եւ «Գազպրոմբանկ»-ի միջեւ հուշագիր է ստորագրվել:
Պատասխանելով ռուսաստանյան բանկի կողմից նախագծի ֆինանսավորման ծավալի մասին լրագրողի հարցին՝ SOCAR-ի նախագահ պատասխանել է. «5 մլրդ դոլարի կարգի»:
Նշվում է, որ նախագծի ֆինանսավորմանը կարող են մասնակցել իտալական ընկերությունները եւս:
Ռովնագ Աբդուլլաևի խոսքով` Ադրբեջանում գազավերամշակման համալիրի շինարարությունը կսկսվի եկող տարի: