«Կրիշտիանու Ռոնալդուն ինձ պատասխանեց. «Թունելում»». Իսլանդիայի հավաքականի ավագ
Արոն Գունարսոնը հավաստիացրել է, որ իր երազանքն, այնուամենայնիվ, կատարվել է:
«Ռոնալդուն չի հարցրել, թե ես ով եմ: Նա հաստատ այդպիսի մարդ չէ, չնայած անկեղծ ասած, ես նրան չեմ ճանաչում: Ես խնդրեցի նրան փոխվել մարզաշապիկներով և նա պատասխանեց. «Թունելում»: Այդ բոլոր շշուկները սուտ են:
Դա այն է, ինչ ես երազում էի: Ես «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու եմ, իսկ Ռոնալդուն խաղացել է այդ թիմում: Դրա համար էլ ես ուզում էի փոխանակվել նրա հետ մարզաշապիկներով»,- հայտարարել է Գունարսոնը:
Պորտուգալիա – Իսլանդիա խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը