Բաժիններ՝

«Քննարկել ենք Մխիթարյանի հարցը և որոշել, որ նա պետք է մնա «Բորուսիայում». Հանս-Յոահիմ Վատցկե

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել չբաժանվել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից: Այդ մասին հաղորդել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:

«Մենք մեր ակումբում ինտենսիվ քննարկեցինք Մխիթարյանից ժամանակից շուտ բաժանվելու հարցը և որոշեցինք, որ հաջորդ մրցաշրջանում նա պետք է մնա «Բորուսիայում»»,- Վատցկեի խոսքերը մեջբերում է Bild:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հենրիխ Մխիթարյանը ուզում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական գրանդը Հայաստանաի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկում է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ: Մխիթարյանի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017թ. ամառը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս