Բաժիններ՝

Եվրո-2016. Իտալիան կարողանում է հաղթանակ կորզել

2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում հանդիպեցին E խմբում ընդգրկված Իտալիայի և Շվեդիայի հավաքականները: Թուլուզի «Ստադիում դե Թուլուզ» մարզադաշտում ընթացող խաղն ավարտվեց իտալացիների հաղթանակով՝ 1:0:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Ընդմիջումից հետո՝ խաղի 88-րդ րոպեին իտալացիներն ի վերջո կարողացան հաղթանակն իրենց կողմը թեքել. հաղթական գոլի հեղինակ դարձավ Էդերը:

E խմբում ընդգրկված են նաև Իռլանդիայի և Բելգիայի հավաքականները, որոնք երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն հունիսի 18-ին:

Առաջին տուրում իտալացիները 2:0 հաշվով հաղթել են Բելգիայի թիմին, շվեդները 1:1 հաշվով են խաղացել իռլանդացիների հետ:

Եվրո-2016. E խումբ, 2-րդ տուր

Իտալիա – Շվեդիա՝ 1:0

Էդեր, 88

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս