Վենետիկի 73-րդ կինոփառատոնը կբացի ռեժիսոր Շազելի նոր ֆիլմը
Ամերիկացի ռեժիսոր Դեմեն Շազելի նոր ֆիլմը՝ «Լա-լա լենդ»-ը, կբացի Վենետիկի 73-րդ կինոփառատոնը: Այս մասին հայտարարել է աշխարհում ամենահին կինոստուգատեսի տնօրինությունը, որը կանցկացվի օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը:
«Մոլագարություն» երաժշտական հոգեբանական դրամայի հեղինակը կրկին դիմում է ամերիկյան երաժշտական ավանդույթին եւ, փառատոնի գեղարվեստական տնօրեն Ալբերտո Բարբերայի խոսքով, «անսովոր մաներայով» պատմում է «մյուզիքլի ոսկե դարի» մասին:
Ֆիլմում նկարահանված են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Էմմա Սթոունը եւ Ռայան Հոսլինգը, որոնք ամենայն հավանականությամբ կարմիր ուղեգորգի վրա կհայտնվեն ստուգատեսի բացման արարողությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: