«Հայաստանից զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: ՀՀ-ը օրինական կարգով Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք»:

Հիշեցնենք, որ PanARMENIAN.Netը գրել էր, որ թեև Հայաստանը չի հանդիսանում զենք արտադրող կամ վաճառող լուրջ կենտրոն, որոշ քանակի զենք ու զինամթերք ՀՀ-ից, այնուամենայնիվ, արտահանվում է:

Ըստ կայքի՝ վերջին տարիների ամենախոշոր նմանատիպ գործարքը գրանցվել է 2014 թվականին, երբ Հայաստանից արտահանվել է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի (ԱՏԳ ԱԱ) 9301 ապրանքախմբի՝ մոտ 1.5 մլն դոլարի ապրանք:

Միակ երկիրը, որտեղ ՀՀ-ից զենք է արտահանվել, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունն է: Ընդամենը արտահանվել է 1500 միավոր զինատեսակ՝ $1.468.000 մաքսային արժեքով, կամ միավորը՝ մոտ $1000 գնով: Դատելով այդ տվյալներից, պարզ է դառնում, որ խոսքն, այնուամենայնիվ, խոշոր տրամաչափի հրետանու կամ տանկերի մասին չէ. արտահանված զինատեսակները, հավանաբար, ավտոմատներ, գնդացիրներ, հրացաններ կամ ձեռքի հակատանկային նռնականետեր են:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս