Բաժիններ՝

«Ցինիկ հո չե՞ք, արա՛». Հրանտ Բագրատյան

«Կառավարությունը չունի որևէ տեսլական, թե 15 տարի հետո ինչ տեսք կունենա տնտեսությունը, ուրեմն՝ վաղաժամկետ էր ձեռնամուխ լինել Հարկային օրենսգրքին։ Այսինքն՝ բոլոր փոփոխությունները, որոնք պետք էին, կարելի էր օրենքներ փոխել, այլ ոչ՝ օրենսգիրք: Տնտեսության տարաբնակեցումը ոչ մեկին պարզ չէ։ Մի բան է ակնհայտ, որ դատելով եվրոպական երկրների և Չինաստանի տնտեսություններից, եթե առաջիկայում ամբողջ տնտեսությունը չհանձնվի փոքր ու միջին բիզնեսներին, ամբողջը՝ մինչև 88%-ը, Հայաստանը չի զարգանա: Հնարավոր չէ, որ խոշոր օպերատորը կրեատիվ ձևով զարգացնի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ Հարկային օրենսգիրքը խոշորի համար նվազեցնում է հարկերը, իսկ մանր ու միջինի համար` բարձրացնում.

«Այսինքն՝ արվում է համաշխարհային տնտեսական էվոլյուցիայի պահանջին հակառակ քայլ: Ստեղծում են օրենսգիրք, որպեսզի 10-15 տնտեսական ընտանիք հավերժ կառավարեն երկիրը: Երբ ինչ-որ հարց ես ունենում, փորձում են երկար-բարակ պատասխանել, «ցրել»: Այս «ցրելը» կամ «ֆռռացնելը» հարիր չէ կառավարությանը: Մենք արդեն հոգնում ենք սրանից: Հերի՛ք է մեզ խաբեք, հերի՛ք է «ֆռռացնեք»: Հանկարծ կարող ենք քեզ ասել՝ գիտե՞ք, մենք խորհրդակցել ենք էքսպերտների հետ: Այդ ի՞նչ էքսպերտներ կան, որ ես չեմ իմանում»։

Նա ընդգծեց, որ, եթե վաղը ժողովուրդը դուրս գա փողոց՝ կռիվ անի, ինքը նրանց կողքին կլինի. «Բա մենք ուրիշ ի՞նչ շանս ունենք: Եթե իմ ասած տրամաբանությանը չես պատասխանում, ասում ես՝ հերիք է Նոբելյան մրցանակի մտքեր արտահայտեք, բան-ման, դա ցինիկություն է, պատասխան չէ: Ցինիկ հո չե՞ք, արա՛»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս