Քրիստինա Ագիլերան նոր սինգլից ստացված եկամուտները կփոխանցի Օռլանդոյում տուժածներին
Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան հայտարարել է, թե այն միջոցները, որոնք կստացվեն իր նոր` Change երգի վաճառքից, կփոխանցի Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում հրաձգությունից տուժածներին եւ նրանց ընտանիքներին:
«Օռլանդոյում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը քարի պես ծանրացած Է սրտիս: Ես իմ սերն ու աղոթքներն եմ հղում զոհերին ու նրանց ընտանիքներին»,- Ագիլերայի խոսքը մեջբերում է People առցանց-հրատարակությունը:
Հրատարակությունը տեղեկացնում է, որ Ագիլերան երգը գրել է Fance եւ Flo Reutter կատարողների հետ համահեղինակությամբ: Բոլոր այն միջոցները, որոնք երեք ամսվա ընթացքում կստացվեն iTunes-ով սինգլի վաճառքից, կփոխանցվեն Կարեկցանքի ազգային հիմնադրամին, որտեղից դրանք ուղղակիորեն կտրամադրվեն հրաձգությունից տուժածներին ու նրանց ընտանիքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: