Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ՌՈ կողմից լրագրողին բերման ենթարկելու մասին լուրը
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է Armlur.am կայքով տարածվող տեղեկությունը, թե Ռազմական ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին:
«Armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց աշխատակցին: Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ը նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ Քննչական Կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին»,- գրել է Հովհաննիսյանը: