Նիկոլ Փաշինյանը պահանջում է քննության ենթարկել Սամվել Ալեքսանյանի իրականացրած «առևանգումների և ահաբեկումների» դեպքերը
Այսօր Ազգայի ժողովում ընդունվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն հստակ վերաբերմունք ունի վարկերի հետ կապված, բայց սա այն բացառիկ դեպքերից է, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու:
Պատգամավոր Ն. Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա մամուլում մի «սարսափելի» պատմություն է հրապարակվել Սամվել Ալեքսանյանի իրականացրած «առևանգումների և ահաբեկումների» մասին. «Պահանջում եմ՝ հատուկ քննչական ծառայությունը լուրջ քննության ենթարկի այս պատմությունը, որովհետև կան կոնկրետ փաստեր, կոնկրետ վկայություններ, նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի գործունեությունը, որպեսզի ի վերջո, պարզաբանենք, թե այդ ոստիկանության բաժինը ՀՀ-ի ոստիկանության բաժի՞նն է, թե՞ Սամվել Ալեքսանյանի անձնական օգտագործման ոստիկանության բաժինն է»: