iPhone-ն ավելի լավ է վաճառվում, քան Samsung-ի առաջատարները

Գլխավոր մրցակցի նկատմամբ iPhone-ի կրկնակի գերազանցության մասին է վկայում «Եվրացանցի» հաշվետվությունը 2016 թվականի հունվարից մինչեւ մայիսն ընկած ժամանակամիջոցի համար: Սակայն Samsung սմարթֆոնների ընդհանուր բաժինը կազմել է 21 տոկոս, ինչը 10 տոկոսով ավելի է, քան Apple-ինը:

«Եվրացանցի» հաշվետվությունից հետեւում է, որ քանակական արտահայտությամբ առաջատարների եռյակը եզրափակում է Lenovo ընկերությունը՝ 9 տոկոս ցուցանիշով:

Մեկ տարում Apple-ի վաճառված սմարթֆոնների քանակն աճել է. 2015 թվականի հունվար-մայիսին վաճառվել է 566 000 iPhone, 2016 թվականի հունվար-մայիսին՝ 986 հազար: Samsung ընկերությունը 1 միլիոն 805 000 սմարթֆոն է վաճառել 2015 թվականի հունվար-մայիսին եւ 1 միլիոն 909 000՝ այս տարվա նույն ժամանակամիջոցում: Lenovo-ն վաճառքները 707 000 հատից ավելացրել թ մինչեւ 843 հազար:

Սակայն Samsung-ի առաջատար մոդելների վաճառքներն թապես քիչ են Apple-ից:

2016 թվականի մարտ-մայիսին վաճառվել է 132 000 iPhone 6S եւ iPhone 6S Plus՝ 63,2 հազար Samsung Galaxy S7-ի եւ S7 Edge-ի դիմաց:

Տեսանյութեր

Լրահոս