Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը

Շարունակվում է պայքարը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: Անգլիական ակումբները մեկը մյուսի հետևից առաջարկով դիմում են դորտմունդյան ակումբին:

Անգլիական Mirror պարբերականը գրում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար առաջարկել է 19 մլն ֆունտ ստեռլինգ:

Դորտմունդյան ակումբը մերժել է անգլիացիների առաջարկը:

Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին վերջին օրերին խոսում են բոլորը: Ավելի վաղը Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս