«ԵԱՏՄ-ն պատրաստ է երկխոսության Եվրամիության հետ». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ է քննարկել Եվրամիության հետ տարբեր ոլորտներում երկխոսության հարցը: Այս մասին Պետերբուրգյան տնտեսական միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթնում նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք երիտասարդ կազմակերպություն ենք, բայց այս կարճ ժամանակահատվածում անցնել ենք մեծ ճանապարհ: Մեր հասցեին լսում ենք կարծիքներ այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունով փորձ է արվում վերաստեղծել Խորհրդային միությունը: Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր երկրներն ունեն հավասար ներկայացվածություն` անկախ բնակչության թվից, տարածքից, սոցիալական, տնտեսական զարգացումից: Մեր որոշումներն ընդունվում են կոսենսուսով»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, կան մարդիկ ովքեր անտեսում են ԵԱՏՄ-ն, և երևի թե այն մարդիկ են ովքեր չէին ցանկանում, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը գար մասնակցելու ֆորումին: Նա նկատեց, որ կան մարդիկ ովքեր հակառակը, ցանկանում են, որ այդ երկխոսությունը կայանա, ստանան ուղիղ տեղեկատվություն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում միությունը:

«Ես կարող եմ նշել, որ ԵԱՏՄ-ի ստեղծումը պատասխան է այն գլոբալ ռիսկերին, որոնք գոյություն ունեն աշխարհում: Մենք պլանավորել ենք, որ միասնական ջանքերով հաղթահարենք դրանք: Մենք երիտասարդ կազմակերպություն ենք, մեր պայմանագրում նշվում են այն փուլերը, թե ինչպես ենք ստեղծելու միասնական տնտեսական գոտի: Այսօր մեր բիզնեսը, քաղաքացիներն արդեն արդյունքները զգում են: Ազատ տեղաշարժվում են, ԵԱՏՄ երկրներում ճանաչվում են դիպլոմները, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ աշխատանք գտնել: Չնայած արդյունքներին, մենք դեռ պետք է մեծ աշխատանք տանենք» ,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Կարդացեք նաև

Այդ համատեքստում նա նշեց, որ հետաքրքրված են նոր բիզնեսի կապերի ստեղծմամբ: Տիգրան Սարգսյանի խոսքով, միության անդամ երկրների նախագահները կարևոր են համարում երրորդ երկրների հետ համագործակցությունը: Դա նշանակում է, որ պետք է այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք ներկայացնում են ինչպես անդամ երկրների, այնպես էլ նոր գործընկերների շահերը, իսկ դա ենթադրում է երկխոսություն:

«Մենք պատրաստ ենք այդպիսի երկխոսության, տարբեր երկրների, այդ թվում` Եվրամիության նետ: Ինչպես նշեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, մենք պետք է կամուրջներ կառուցենք, այդ թվում, Եվրամիության հետ»,-ավելացրեց Տիգրան Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ տարբեր երկրների մոտ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հետաքրքրություն կա: Միության նախագահները մանդատ են տվել տնտեսական հանձանժողովին բանակցելու Չիանաստանի հետ: Ըստ Տիգրան Սարգսյանի` դա բացում է նոր հնարավորություներ տարածշրջանային ինտեգացիայի համար: Նրա խոսքով` տարածաշրջանային միասնակ անությունը կարող է լինել այն ինստիտուտը, որը կարձագանքի գլոբալ սպառնալիքներին:

Տիգրան Սագսյանն ազատ առևտրի գոտու առնչությամբ առանձնացրեց երեք հիմնական կետ: Առաջինը՝ ինչպիսի ներուժ ունի ԵԱՏՄ-ն՝ զարգացնելու հարաբերությունները 3-րդ երկրների և տնտեսական միավորումների հետ: Երկրորդ՝ ինչպիսի ենթակառուցվածքային ներդրումային նախագծեր կան, որոնք կօգնեն ԵԱՏՄ-ին բարելավելու հարաբերությունները 3-րդ երկրների ու տնտեսական միավորումների հետ, որ ծրագրերն են քննարկվում և իրականացվում: Եվ երրորդ՝ ինչպես են այս նոր միավորմանը նայում օտարերկրյա ներդրողները, ինչպես պետք է կառուցել հարաբերությունները պոտենցիալ ու իրական ներդրողների հետ և ինչպես պետք է անել՝ առաջ տանելու այս ուղղությունը:

Տեսանյութեր

Լրահոս