Զինեդին Զիդանը ցանկանում է ձեռք բերել Կանտեին
«Լեսթերի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն իր խաղով տպավորել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, ով կցանկանար տեսնել երիտասարդ ֆուտբոլիստին իր թիմում:
Ֆրանսիայի հավաքականի երիտասարդ տաղանդը կարող է շուտով տեղափոխվել Իսպանիայի մայրաքաղաք:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը շատ տպավորված է եղել Եվրո-2016-ում Կանտեի անցկացրած առաջին խաղով:
Հիմա Զիդանը մյուս բոլոր հանդիպումներում ուշադիր հետևելու է կիսապաշտպանի խաղին, և, եթե Նգոլոն ցուցադրի նույնպիսի վստահ խաղ, ապա «Ռեալը» կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին «Լեսթերից»:
Զիդանը պատրաստվում է Կանտեի միջոցով ուժեղացնել թիմի հենակետային գոտին, որտեղ մադրիդցիները որոշակի պրոբլեմներ ունեն:
«Լեսթերը» չի այրվում ֆուտբոլիստին բաց թողնելու ցանկությամբ և առաջարկել է նրան շաբաթական 100 հազար ֆունտի չափով աշխատավարձ: Սակայն, եթե Զիդանն իսկապես որոշում կայացնի Կանտեին ձեռք բերելու վերաբերյալ, ապա «Լեսթերի» կիսապաշտպանը կարող է հայտնվել Իսպանիայի մայրաքաղաքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը