Շիրակի ոստիկանները բնակարանի խուզարկությամբ ատրճանակ են հայտնաբերել
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1988 թ. ծնված Հովակիմ Կ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակին նմանվող զենք` առանց գործարանային համարի:
Կատարվում է քննություն: