Բաքվում Հայաստանի քաղաքացուն պատկանող վարորդական վկայական է հայտնաբերվել. Ադրբեջանի ԱԱԾ-ն հետաքննություն է սկսել
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մեկնաբանել է Բաքվում հայտնաբերված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանող վարորդական վկայականի մասին տեղեկությունը, հայտնում է APA գործակալությունը:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ կատարվում է հետաքննություն: Նշվում է, որ փաստաթուղթը հայտնաբերվել է Բաքվի Սաբունչիի շրջանում:
Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ վկայականը իր տան դիմաց հայտնաբերել է Բաքիխանով ավանի բնակիչ Իլկին Ալիմ օղլու Մամեդովը (1979թ. ծնված):
Հաղորդվում է, որ վարորդական վկայականը պատկանում է Հայաստանի քաղաքացի, 1982 թվականին ծնված Ալեքսանդր Առաքելյանին: Վկայականը BC տեսակի է, Հայաստանի իրավապահների կողմից տրվել է 2014 թվականի օգոստոսի 27-ին: Վկայականի համարն է RG 052597: