ԵԱՀԿ ԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտող կողմերին կոչ է անում քաղաքական կամք դրսևորել
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով և անվտանգության հանձնաժողովի զեկուցող Մարգարետա Սեդերֆելտը զեկույց և բանաձևի նախագիծ է կազմել, որը նպատակաուղղված է միջազգային երկխոսության ամրապանդմանն ու համագործակցության բարելավմանը: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ-ի գրասենյակից, բանաձևը կքննարկվի հուլիսի 1-5-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ 25-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ:
Բանաձևում նշված է, որ այնպիսի հակամարտությունները, որոնցում ներքաշված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Մոլդովան, ավելի մեծ ուշադրություն ու քաղաքական կամք են պահանջում:
Սեդերֆելտը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին սրման առնչությամբ: Բանաձևով կոչ է արվելու խորհրդարանականներին քաջալերել տարածաշրջանում կողմերի քաղաքական կամքը` համաձայնության գալու վստահության մթնոլորտի ստեղծմանը հարցում` նվազեցնելու թշնամանքի հետագա ռիսկերը: