Ռուսաստանի դեմ խաղում Ջեյմի Վարդին չի լինի Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում
«Լեսթերի» հարձակվողի փոխարեն՝ առաջին րոպեից կարող է խաղալ Ռահիմ Սթերլինգը:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը Ռուսաստանի դեմ խաղի նախօրեին փորձում է խաղի սխեմաներն առանց Ջեյմի Վարդիի և Ջեյմս Միլների: Պորտուգալիայի դեմ նրանց խաղը չի համոզել Ռոյ Հոջսոնին, և 2 ֆուտբոլիստներն էլ կմնան պահեստայինների նստարանին:
Թիմում Վարդիին կփոխարինի Սթերլինգը, իսկ Միլների փոխարեն դաշտ դուրս կգա կամ Ադամ Լալանան, կամ Չեք Ուիլշերը: Ըստ Daily Mail-ի վարկածի, Ռուսաստանի դեմ խաղում Անգլիայի հավաքականը դաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
Դարպասապահ – Հարթ
Պաշտպաններ – Ռոուզ, Սմոլինգ, Կեհիլ, Ուոքեր
Կիսապաշտպաններ – Ալլի, Դայեր, Ուիլշեր
Հարձակվողներ – Ռունի, Սթերլինգ, Քեյն:
Անգլիա-Ռուսաստան խաղը տեղի կունենա շաբաթ օրը, Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը