«Գահերի խաղի» ստեղծողները կցուցադրեն սերիալի պատմության մեջ ամեներկար դրվագը
«Գահերի խաղի» վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ դրվագն ամենաերկարն է սերիալի պատմության մեջ, հաղորդում է JustJared-ըն: Այն եթեր դուրս կգա հունիսի 26-ին եւ կտեւի մեկ ժամ ինը րոպե: Սերիան կոչել են «Ձմռան քամիները»՝ ինչպես եւ Ջորջ Մարտինի «Սառույցի եւ բոցի երգը» վիպաշարի նախավերջին գիրքը, որը նա դեռ չի ավարտել:
«Բաստարդների ճակատամարտը» նախավերջին դրվագը կցուցադրեն հունիսի 19-ին: Դրա տեւողությունն ուղիղ մեկ ժամ է: Ենթադրվում է, որ այդ սերիայում կցուցադրեն Ջոն Սնոուի եւ Ռամսի Բոլթոնի մարտը Վինտերֆելի եւ ամբողջ Հյուսիսի համար:
«Լենտա.ռու»-ի հարցման տվյալներով՝ «Գահերի խաղի» երկրպագուները ենթադրում են, որ Բոլթոնը սերիալում կդառնա հաջորդ սպանվածը:
Վեցերորդ սեզոնը բաղկացած է 10 դրվագներից: «Գահերի խաղի» պրոդյուսերները հայտնել են, որ հաջորդ երկու եթերաշրջաններն իրենք կկրճատեն մինչեւ 7-8 սերիա յուրաքանչյուրում եւ դրանով կավարտեն նախագիծը:
«Գահերի խաղի» նոր սեզոնը HBO հեռուստաալիքի եթեր է դուրս եկել ապրիլի 24-ին: Սերիալն առաջին անգամ եթերում հեռարձակվել 2011 թվականի գարնանը: Դրա համար հիմք է ծառայել Մարտինի «Սառույցի եւ բոցի երգը» վիպաշարը: Նախագիծը հռչակ է բերել սկսնակ եւ քիչ հայտնի շատ դերասանների, օրինակ՝ Էմիլիա Քլարքին, Քիթ Հարինգթոնին, Սոֆի Թյոռներին եւ Մեյսի Ուլիյամսին: