«Երգեր հորինող Բյուլբյուլօղլին այդպես էլ չհասկացավ՝ ինչ ասել է դիվանագետ». Տիգրան Բալայան

Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց» հրատարակությանը տված հարցազրույցը, հայտարարել է, թե դժբախտություն չէ, որ երգեր հորինող Բյուլբյուլօղլին, չունենալով համապատասխան կրթություն, նաեւ տարրական գիտելիքներ, աղավաղված է մեկնաբանում ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքը, եւ որ դեսպանի պաշտոնում անցկացրած տասը տարվա ընթացքում այդպես էլ չհասկացավ՝ ինչ ասել է դիվանագետ:

Բալայանի խոսքով՝ եթե Բյուլբյուլօղլին հասկանար՝ ինչ է դիվանագետը, նա «փրփուրը բերանին չէր հորդորի» Ռուսաստանում ապրող իր հայրենակիցներին՝ զենք վերցնել եւ գնալ Լեռնային Ղարաբաղ ու չէր գոռա, որ ինքը պատրաստ է նույնն անել:

«Թեպետեւ ժողովրդական իմաստությունն ասում է՝ դժբախտություն է, եթե կարկանդակն սկսի թխել կոշկակարը, իսկ կոշիկները կարի կարկանդակագործը: Հավանաբար, անձամբ Բյուլբյուլօղլիի համար դժբախտությունն այն է, որ այս տասը տարվա ընթացքում նա որակազրկվել է նաեւ որպես երգեր հորինող՝ դադարելով հասկանալ, որ չինովնիկական պոռթկման մեջ, ստորաքարշելով, ձայնակցելով իր ղեկավարությանը, նվագելով միայն մեկ եւ այն էլ կեղծ նոտայով, մեղեդի չես ստեղծի»,- նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս