Բաժիններ՝

Մասնավոր ընկերությունը «Մերիդիան» ԱՏԳ-ում կիրականացնի ավելի քան 20 մլն դոլարի ներդրում

ՀՀ կառավարությունը «Ջիգոս ջելրի» ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար տրամադրեց շահագործողի թույլտվություն՝ 9 տարի ժամկետով: «Ընկերությունը մտադիր է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել ավելի քան 20 մլն դոլարի: Մոտակա 7 տարում ընդհանուր աշխատատեղերի թիվը կհասցվի մինչև 50-ի՝ 250-500 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով»,- այսօր ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը:

Ընկերությունը նախատեսում է արտահանման տարեկան ծավալը հասցնել 3,7 մլն դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս