«Եթե նա հայրենիքի իսկական նվիրյալ է, ապա Արցախ պետք է գար ապրիլի 2-ին». Անուշ Սեդրակյանը՝ Սամվել Բաբայանի մասին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի թեմային՝ նշեց, որ, եթե նա հայրենիքի իսկական նվիրյալ է, ապա Արցախ պետք է գար ապրիլի 2-ին՝ ամենաթեժ մարտերի ժամանակ.

«Եթե նա գալիս է ընտրությունների նախօրեին, ապա իրական նպատակների հետ կապված լուրջ կասկածներ են առաջանում: Երբ դու մարդ ես ծեծում, դու չես թողնում, որ թե էքսպերտային մասը, թե հանրությունն անեն համապատասխան հետևություններ, քննարկումներ, դիտարկի նոր մարդկանց հայտնվելը արենայում: Միանգամից մարդ ծեծելու գործոնը հակակշռում է մնացած բոլոր տարակուսանքները, և մենք հասկանում ենք, որ տեղի է ունենում ոչ ազնիվ պայքար: Արցախի տարածքում մարդ են ծեծել, պատգամավոր լինելն էլ ավելի բարդացնում է այդ վիճակը: Բարեբախտաբար, ես տեսնում եմ ձևավորվող քաղաքական էթիկայի սաղմերը»:

Արտակ Դավթյանն էլ հավելեց, որ անկախ ամեն ինչից՝ Սամվել Բաբայանը մեծ վաստակ ունի.

«Արցախի հերոսը վերադարձել է իր տուն, երկար ժամանակ բացակայել է, ու բնական է, որ կլինեին մարդիկ, համակիրներ, ովքեր նաև կարոտած կլինեի: Ամեն ինչին հանգիստ եմ վերաբերվում: Եթե նրա քայլերը միավորող կլինեն՝ լավ, եթե ոչ՝ ապա անջատողական տրամադրությունները դատապարտելի են»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս